ԹՈՂԱՐԿՈՒՄ 13-ՐԴ. ՄԵԾ ԳՈՐԾԱՐՔ ՓՈՔՐ ԳՅՈՒՂՈՒՄ

photo16Գյուղը, որն ապրում է միակ լվացքատնով, ուրախանում գառան ծնունդով և տխրում պարապ համագյուղացիներով` չի էլ իմացել, երբ ու որտեղ վաճառվեց դպրոցի շենքը: Ականատեսը լսել, տեսել ու հետաքրքրվել է` ուսումնասիրել փաստերն ու զարմացել:

Ընդամենը յոթ հազար դոլարով` Արենը Ավշեն գյուղից դպրոց գնեց: Երեխայական գործարքներ`թեթև աճուրդի հանված դպրոցի շուրջ: Ականատեսը` Ավշենը, Արենը, փախչող համագյուղացիներն ու նրանց սառը հայացքները` Ականատես`Փոքր գյուղի` Համարձակ գործարքը:

Վանաձորից է, լոռոցի, բայց ոչ միամիտ: Հավասարակշռված օրիորդը կոռուպցիոն բացահայտում անելու համար արդեն հասցրել է տակն ու վրա անել Հելսինկյան գրասենյակի արխիվը: Վանաձորի երիտասարդությունն արթնանում է երեկոյան, այն էլ գաղտնի: Սիրահար զույգերն այստեղ դեռ անթույլատրելի գոտում են: Ականատեսը ապրում է Վանաձորի ամենատպավորիչ թաղամասերից մեկում` Ջունգլիներում:

Նկարահանման կեսից արդեն պարզ էր` Ջունգլիներ թաղամասի անվանումը:
Համեստ, լռակյաց ու ցածրախոս Նարեն զբոսնում է սիրելի քաղաքում ու տխրում կաթնատուների ազատությունից: Ունի բացիկիների մեծ հավաքածու: Սերընդեսերունդ փոխանցվող բարի ավանդույթ է: Ամուսնանալու մասին դեռ չի մտածում: Սիրահարված է առայժմ միայն Շոպենին: Նարե Ղուկասյան, 21 տարեկան, մեր ամենալուրջ ականատեսը:

Նարեի պատմության առանձնահատկություններն ու դրա հետևանքները խիստ կանախատեսելի են: Վստահ է դոկտոր Մարատը: Նմանօրինակ գործարքներից քչերն են օգտվում: Այդպիսի դեպքերը բացահայտելու համար, ըստ դոկտոր Մարատի, հարկավոր է նաև հասարակության օժանդակությունը: Ըստ նրա, հաճախ է պատահում, որ հանրային սեփականություն հանդիսացող գույքը վաճառվում է ապօրինաբար և այդ մասին տեղեկությունը տարածվում է, երբ ապօրնի գործարքն արդեն իրականացված է: Այս հարցում Մարատ Ատովմյանի եզրակացությունը հստակ է:

Doktor Marat
Երբեմն նաև անձնական բնույթի` ինչ-որ թղթաբանության գործարքների արդյուքնում` գյուղապետը, չարաշահելով իր իրավունքները, լիազորությունները, ինչ-որ որոշումներ է կայացնում, որոնցից, ըստ էության տուժում է համայնքը,ասում է դոկտոր Մարատը:

Գավառներում կոռուպցիան կանխելու և վերահսկելու հարցում կաղում է նաև տեղական ինքնակառավարման համակարգը: Գյուղական համայնքների նման կոռուպցիոն դեպքերի մասն մարզային իշխանությունը կարող է տեղեկանալ կամ երբեմն ցանկանում է տեղեկանալ ամենավերջինը:

Անպատժելիության սկզբունքի կիրառումը կարող է հետագայում նման կարգի երևույթները: Հենց սա վկայում է, որ ՏիՄ ինստիտուտում այդ մարմիններում կան որոշակի համակարգային անհամաձայնություններ: Եվ այս օրինակը դրա վառ վկայությունն է,ասում է Դոկտոր Մարատը:

Դոկտոր Մարատի համար` կոռուպցիան դատապարտելի է, սակայն հատկապես անընդունելի է համարում, երբ գործը հասնում է մշակության շինություններին և կրթօջախներին:

Ինչ անել

Ըստ ոստիկանության կանոնակարգի` քաղաքացիներին անձնագրեր պետք է տրամադրվեն հնգօրյա ժամկետում:

Հնգօրյա ժամկետից ավելի շուտ անձնագիր ձեռք բերելու համար պետք է կատարել համապատասխան վճարում: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում 20 հազար դրամի չափով, 4 աշխատանքային օրվա դիմաց` 10-ը հազարի չափով:

Քաղաքացին, ըստ այդ նախագծի, կարող է անձնագիրը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով 20 հազար դրամ, 4 աշխատանքային օրում` 10-ը հազար դրամ:

Անձնագիր ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փասթաթղթերը`

16 տարին չլրացած քաղաքացիները ներկայացնում են
Ծնողների անձնագրերը
Ծննդյան վկայականը
1000 դրամ վճարի կտրոն

Մեկնաբանությունները փակ են: