ԹՈՂԱՐԿՈՒՄ 14-ՐԴ. ԱՄԱՆՈՐՅԱ ԹՈՂԱՐԿՈՒՄ

akanates2Հեռուստասեզոնի ֆինալ և վերջակետ: Ականատեսի 13 մասնակիցները` այս տարվա վերջին թողարկմանը հավաքվել են` խոսելու իրենց հերոսների և հաղորդումը հեռարձակվելուց հետո` տեղաշարժերի ու արձագանքների մասին: Իրական պատմությունների իրական զարգացումները: Ականատես` Ամանորյա թողարկում ու վերջինը` այս տարում:

Արտակ Վարդանյան – Ականատեսների գրոհն այս անգամ Հանրային հեռուստատեսությունում էր: 4 ամիս շարունակ նրանք ամենուր էին` տեսաձայնագրող սարքերով նկարում տեսածը, արձանագրում փաստը և դառնում ականատես: Նախագծի 13 մասնակիցները հավաքվել են` ներկայացնելու իրենց իրական պատմությունների իրական զարգացումները: Հետևողական ականատեսները գաղտնի նկարահանումներ ու նոր կոռուպցիոն բացահայտումներ կատարեցին նոտարում, հեռավոր գյուղերում, կադաստրում և նույնիսկ պետավտոտեսուչներին ու ծննդատանը կատարված կոռուպցիոն դեպքեր բացահայտեցին:

photo25
Առաջին ականատեսը Նանե Ասատրյանն էր, ում պատմությունը Եղեգնաձորի վթարային մի շենքի մասին էր, որը 10-ը տարի շարունակ թղթաբանական քաշքշուկի է ենթարկվել: Եթերից հետո, ինչպես Նանեն է ասում, մի շենք զանգ ստացավ:

photo26
5 բլոգ մաղարիչ բլոգերից` Արթուր Պապյան: Նա սեփական աչքով ու սեփական վերլուծությամբ ներկայացրեց 5 այն կոռուպցիոն ոլորտները, որոնց նա ամենաշատն է բախվել: Ականատեսը` Գյումրիից, գյումրեցու հումորով ու գյումրեվու մեկնաբանությամբ:

photo33
 
Սեդա Գրիգորյանը` մեր նախագծի ամենաերիտասարդ ականատեսը կոռուպցիոն փարթի էր կազմակերպել: Երիտասարդները երեկոյի ընթացքում, մաքսիմալ անկեղծացան:

photo43
 
Ամենասկանդալայինը, ամենասենսացիոն հոդվածների ու ֆոտոլուրերի հեղինակը` Գագիկ Շամշյան: Ականատես նախագծում նա պատմեց անձնագրային չտեսնված ու չլսված կոռուպցիոն մի պատմության մասին, որի բացահայտման համար նրան ամիսներ ու անքուն գիշերներ պետք եղան:

 
photo53Ականատեսները քուն ու դադար չունեն: Նրանք արթուն են նաև գիշեր: Սթրիդ ռեյսինգի տղաների հետ բացառիկ ու գաղտնի նկարահանումներ: Փախուստ պետավտոտեսուչներից ու ադրենալին` ավարտը բնականաբար, համեմված կաշառքով: Լուսինե Պառավյան: Նախագծի 5-րդ մասնակիցը:

photo63
Ականատես նախագծի գյումրեցի մասնակիցը` Արթուր Մկրտչյան: Նա ներկայացրեց կոռուպցիան Գյումրիում: Ապօրինի շինություններ են քանդում, անտեղի նշագեղձեր հեռացնում: Այս ամենը` հումորով ու երկու մաքրասեր տատիկների մեկնաբանությամբ:

photo73
Օտարերկրացի ուսանողը ականատեսն էր բուհական մանր խուլիգանության: Ռաբին Բոմի խոստովանում է. Նեպալում ևս կոռուպցիոն նման դեպքեր պատահում են, բայց ոչ այս տարբերակով` բոլորի աչքի առաջ:

 
photo83Ռուբինա Աղաջանյանը Ականատեսի մասնակիցներից ամենահամարձակն էր, ով խոսեց, նկարեց ու պատմեց ամենադժվար բացահայտվող կոռուպցիոն ոլորտի մասին: Խոսքը շինարարական ատկատների ու տենդերների մասին է: Նա զանգահարել ու դիվադադար էր արել գրեթե բոլոր շինարարական կազմակերպություններին, ի վերջո հարցազրույց ու նկարահանում իրականացնելու համար ընտրել ամենահարմար տարբերակը:

photo93Վերջին տարիներին ամենաաղմկահարույց բնապահպանական խնդրի` Թեղուտի մասին` կոռուպցիոն հնարավոր ու անհնար կողմերով պատմեց բնապահպան ականատեսը: Սեփական խցիկով նա նկարահանել էր Թեղուտի անտառահատումները, որի արդյունքում կոռուպցիան մեկնաբանվում է` կանաչն ընդդեմ կանաչի: Հրայր Սավզյան:

photo101Բարձրահասակ, արագախոս ու ժպտերես Հեղինե Հարությունյանը ականատեսն էր եղել մի պատմության ճակատագրի, որը մինչ այսօր էլ դեռ վերջնական լուծում չի ստացել: Ապօրինաբար Գայանեին ու իր երկու անչափահաս ընտանիքին անհաջող տեգրը ամեն ինչ անում է տանից վտրելու համար: Ավելին, եթերից հետո սպառնալիքներ ու զանգեր հենց անձամբ ականատեսին: Հեղինե Հարությունյան:

photo121
Ականատեսների տեսածն ու նկատածը երբեմն զարմանալու աստիճան հետաքրքիր է լինում: Դպրոցի վաճառք ընդամենը յոթ հազար դոլարով: Վանաձորցի ականատեսը կիսվում է իր տպավորություններով ու եթերից հետո ստացած արձագանքներով: Նարե :

photo113
Եվ վերջապես մեր սփյուռքահայ ականատեսը` Քամի Լիբարիտյան: Քամուն հակառակ` նա նկարեց ու պատմեց, թե ինչպես են անտեղի պետավտոտեսուչները նրանից գումար գանձել:

 
ՀեղինեՈնց էր ձեր համարը` 65-00-15, ներքին 208, ա, փաստորեն բոլորն էլ կարող են իրենց նկարածը բերեն և դառնան հաղորդման հերոս:

Արտակ Վարդանյան – Իրավաբան-փորձագետ Մարատ Ատովմյանը` Ականատեսի հեռուստադիտողներին հայտնի Դոկտոր Մարատը ևս իր գնահատականն է տալիս նախորդ չորս ամսվա մեր գրոհին: Ընդդեմ կոռուպցիոնիստների առաջին գրոհը
Դոկտոր Մարատը արդյունավետ է գնահատում: Նախագծի 13 մասնակիցներն այս ընթացքում հասարակական հնչողություն են տվել 13 իրական պատմությունների: Ականատես դառնալու համար վարպետություն կամ առանձին դասախոսություններ հարկավոր չեն: Սիրողական խցիկի առկայությունը հերիք է` փաստն արձանագրելու համար:Դոկտոր Մարատի համար ամենասենսացիոն կոռուպցիոն բացահայտումը Գագիկ Շաշմյանի անձնագրային պատմությունն է, ամենահուզիչը` Հեղինեի` մի ընտանիքի դատական քաշքշուքի սկանդալները, ամենազարմանալին` Սթրիթ ռեյսինգը, որտեղ ադրենալին է, դռայվ և կոռուպցիա: Դոկտոր Մարատը և ականատեսի նախագիծները նոր ուժ ու նոր պատմություններ են հավաքում` նոր եթերաշջանում հանդես գալու համար:

Ահա ականատեսի առաջին հեռուստասեզոնի 13 մասնակիցները: Դուք էլ կարող եք դառնալ նախագծի հերոսները: Գիտեք պատմություններ ու այնքան հաջողակ եք, որ անմահացրել եք այն տեսա կամ ֆոտոխցիկով շտապեք փոխանցել ու դառնալ ԱԿԱՆԱՏԵՍ:

Մեկնաբանությունները փակ են: