ԹՈՂԱՐԿՈՒՄ 1-ԻՆ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logo1 Բանաձև ընկերությունը Առաջին Ալիքի եթերում ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի ու թվային աշխարհի վերջին զարգացումների մասին իր նոր նախագիծը:
Ինտերակտիվ` այսպես է կոչվում հաղորդումը, որ կփորձի ձեզ հետ միասին, ամեն շաբաթ ծանոթանալ ու տեղեկանալ հայկական էյ էմ դոմեյնի վերջին նորություններին, կողմնորոշվել նոր տեխնոլոգիաները կիրառելու և ավելի թվային, ուշադրություն, ոչ թվանոց, կյանք ունենալու համար:

ՏՏ լուրեր

ttԱշխարհի 30 ամենանորարար դպրոցների ցանկում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Ոչ միայն ինֆորմատիկան, այլեւ գրականությունն ու քիմիան աշակերտներն այնտեղ սովորում են համակարգիչներով` աուդիո եւ վիդեո պարապունքների միջոցով: Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը էլեկտրոնային հեռահար ուսուցման նախագիծը ներդրել է նաեւ Սյունիքի վեց դպրոցներում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենաշատ պատվերներ ունեցող Հնդկաստանն օգնելու է հայ ծրագրավորողներին: Հայաստան կբերվեն բարդ խնդիրներ լուծող սուպեր-համակարգիչներ, պետհամալսարանում կբացվի ինֆորմացիոն տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոն:

ՏՏ բնագավառում Հնդկաստանից եւ Չինաստանից ետ չմնալու համար հայ մասնագետները Երեւանում պարբերաբար կվերապատրաստվեն Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնում:

manuarttyom
Ինտերնետի մեծածախ շուկայում պրովայդերների բաժին սակագները 2010-ի հունվարի 1-ից կիջնեն: 1 Մբիթ արագությամբ ինտերնետ թողունակության արժեքն ամիսը կլինի մոտ 174 հազար դրամ: Նախկինում այն տատանվում էր 277-431 հազար դրամի սահմաններում:

 
Համակարգիչ բոլորի համար ծրագրով նախատեսված 500 լափ-թոփի փոխարեն արդեն մոտ 1700 համակարգիչ է վաճառվել: Մասնագետների կանխատեսմամբ` այս տեմպերով Հայաստանում տարեկան կարող է մոտ 15 հազար համակարգիչ սպառվել:

Իմանալ ինչպես / Know how?

knowԵթե ունեք բանկային քարտ, ապա նկատած կլինենք, ներքևի աջ անկյունում տարբերանիշը` Արքա: Արդեն 5 տարի գործում է Արքա` օնլայն վճարումների համակարգը:
Այն տալիս է ծառայությունների երեք խումբ` կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցում եւ կանխավճարային քարտերի գնում:

manuԿանխավճարային քարտեր գնելու համար անհրաժեշտ է ուղղակի ընտրել գումարի չափը և հաստատել: Կոմունալ վճարումների դեպքում տոկոս չի պահվում, իսկ քարտից քարտ փոխանցելու դեպքում` գումարի մոտ 0.3 տոկոսը:
Մասնագետները հանգստացնում են, վիրտուալ գողություններ չեն լինում: 7000 վիրտուալ և 200 հազար իրական քարտապանների անձնական տվյալները գաղտնի են:

Մի քանի տարի է, ինչ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել է գերակա ճյուղ: Սա նշանակում է` հատուկ ուշադրություն ոլորտին: Այս որոշումն առաջին անգամ հնչեց մոտ տասը տարի առաջ: Հետո արդեն ձևավորվեց վարչապետին կից հատուկ խորհուրդը: Ավելի ուշ հայտարարվեց նաև Էլեկտրոնային կառավարման անցնելու մասին, այսինքն` այն ինչ անում է կառավարությունը, պետք է անի նաև թվային նոր տեխնոլոգիաներով: Դրան զուգահեռ կառավությունը որոշեց նաև ներկայանալի լինել ինտերնետում: Այդ ժամանակ էլ ստեղծվեց էլեկտրոնային կառավարություն ունենալու գաղափարը:
Հիմա այս երկու գործընթացները զուգահեռ զարգանում են` երբեմն շփոթեցնելով և իրենց, և մասնագետներին, թե, ի վերջո, որն է էլեկտրոնային կառավարումը և որը` էլեկտրոնային կառավարությունը:

artyomԱրտյոմ Լեւոնյան – Էլեկտրոնային մենեջմենթն ու կառավարությունը այսօր արդեն անխուսափելի են նաեւ Հայաստանում: Կառավարության` 2008-2018 ՏՏ զարգացման հայեցակարգով նախատեսվում է մինչեւ 2018 թվականը տնային տնտեսությունների համակարգչային հագեցվածությունը հասցնել 70, կրթական հաստատություններինը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններինը`100, բնակչությանը ինտերնետ հասանելիությունը` 90 տոկոս:

Ծրագրերից մեկն իրականացնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և վերապատրաստման կենտրոնը: Համակարգը ներդրվել է մոտ 250 համայնքում:

– Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտնել առցանց համակարգ և իր բողոքը ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմնին կամ ինչ-որ բան առաջարկել: Դա անմիջապես կհասնի համայնքի ղեկավարին և հանձնարարականներ կտրվեն,- համակարգի առանձնահատկություններն է նշում կենտրոնի տնօրեն Գրիշա Խաչատրյանը:

blog
Համակարգի միջոցով քաղաքացին կարող է տեսնել որոշումների կայացման ընթացքը, իմանալ` ավագանին ինչպես է քվեարկել, ինչպես նաև բողոքներ ներկայացնել: Էլեկտրոնային կառավարումը պետք է ապահովի կառավարություն-բիզնես և կառավարություն-քաղաքացի առցանց շփումները:

– Ենթադրենք, ուզում եք կազմակերպություն ստեղծել, առանց ավելորդ փնտրտուքների, տանը համակարգչի առջեւ նստած, միանգամից կարող եք գրանցել Ձեր կազմակերպության անունը,- ասում է տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Աբրահամյանը:

Մեր երկրի պայմաններում էլեկտրոնային կառավարության մեխը նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Արմեն Աբրահամյանը վստահ է, էլեկտրոնային կառավարությունն այսօր միայն բանավոր խոսք է: Չկա կիրառման մշակույթը, իսկ Էլեկտրոնային կառավարման ներդրումը շատերին ձեռնտու չէ:
Մասնագետների հաջորդ մտահոգությունը մեկ վերահսկող օղակի բացակայությունն է: Հիմնական գործառույթը իր վրա է վերցրել Էկոնոմիկայի նախարարությունը: Այստեղ են մշակվում հիմնական ծրագրերը:

– Համակարգը զարգացող է, դեռ դժվար է ասել, թե իդեալական է, բայց մի բան հաստատ է, աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է,- ասում է Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը:

Ըստ մասնագետների` տասնամյա պլանն ուշացած է և գրեթե անհնարին:
Ասում են, էլեկտրոնային կառավարման մասին կարելի է խոսել, երբ բոլոր գերատեսչությունները կծառայեն քաղաքացուն առցանց եղանակով` առանց ստացականների, այցելության և բյուրոկրատական քաշքշուկների:

Հազարամյակի ռիթմը, վիրտուալի վիզուալ տաբերակը` դիտեք այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: