ԹՈՂԱՐԿՈՒՄ 15-ՐԴ. ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

blumՄեր այսօրվա ականատեսը, չաշխատելով ինֆորմացիոն ոլորտում, մշտապես տեղեկացված է: Կռվարար չէ, աղջիկներից շուտ է ձանձրանում, ընկերուհիներ, պարզ է, շատ ունի:
Այս պատմությանը մանրամասն ծանոթանալու համար ականատեսը մեկնեց Իջեւան: Տպավորություններով վերադարձած նկարահանող խումբը մինչեւ այսօր էլ հիշում է քույրերի գերակտիվությունն ու արագախոսությունը: Ի դեպ, քույրերին հաճախ դատարաններում մեղադրում են չափից դուրս արագ խոսելու մեջ, երբ ոչ մեկ ոչինչ չի հասկանում: Մենք երկու պայման առաջարկեցինք: Առաջինը` հանգսիտ խոսել, երկորդ՝ իջեւանցիներին հատուկ ցավդ տանեմ արտահայտությունը ասել գոնե երկու անգամ: Մեզ հաջողվեց: Մենք ականատեսն ենք եղել առաջին հայցքից պարզունակ թվացող մի խնդրի, որը հետագայում վերաճել ու դարձել է գրեթե անլուծելի մի խնդիր: Ականատեսն է պատմում:

Նարեկ Թութխալյան` 21 տարեկան, Թալինից, ապագա լրագրող, մեր ամենաբարի ականատեսը
photo16– Ականատես ենք եղել հողի բռնազավթման, ավելի ճիշտ, այդ հողի համար սեփականաշնորհման իրավունք ի սկզբանե չի եղել: Երկու հարեւաններ հավասարաչափ ավելացրել են իրենց հողատարածքը: Բայց հարեւան ընտանիքի հայրը մահանում է, մնում է կինը երեխաների` Թամարայի, Սոֆյայի եւ որդու հետ: Հարեւանը զավթում է նրանց ավելացրած հողակտորը, իսկ առանց հոր մնացած ընտանիքը չէր կարող պայքարել հարեւանի հետ, որն ունի եւ աշխատանք, եւ լավ պաշտոն:

photo25
– Անպաշտպան ենք, տանը տղամարդ չունենք:
– Եղել ա, որ ուզեցել են մեքենայի տակ քցեն, բայց դա իրանց չի հաջողվել,- պատմում են Սոֆյան ու Թամարան, որ վաղուց արդեն երեխա չեն, ավելին, Սոֆյան նույնիսկ ավագանի է ընտրվել:

 
Narek– 1980 թվականից սկսած նրանք պայքարում են այդ հողի համար: Բայց ամեն ինչ ապարդյուն,- պատմությունը շարունակում է ականատես Նարեկը, – 1999 թվականին դիմել են մարզպետարան: Եկել, չափագրումներ են արել, տեղեկանք տվել, ըստ որի` ավելացված հողակտորը պատկանում է այս ընտանիքին: Բայց տեղեկանքն ուժի մեջ չի մտել, իսկ զավթիչ հարեւաններն այն ետ չեն վերադարձրել, նույնիսկ ցանկապատել են:
Իրավապահ մարմինները, տուրք տալով փողին, ընդառաջելով ծանոթ-հարեւան-բարեկամ միջնորդներին, գործին ընթացք չեն տալիս: Հարեւանները պաշտոնյա են: Նրանք ամեն անգամ հիշեցնում են քույրերին` մենք ունենք պաշտոն, փող, ծանոթություն, դուք ոչ մի բան չեք կարող անել, մենք ինչ ուզենք, կանենք ձեզ հետ:

photo45
-Կվերցնեմ, կգյուլեմ, եթե դու բողոքես: Ասում ա, էնքան փող ունեմ, տղես զինվորական ա: Ասում ա, ես դոլար տղա եմ, ով կարա իմ դեմը խոսա,- հարեւանի լկտի պահվածքից զայրանում է Սոֆյան:

 
 
Ինչ անել

Ինչ անել անշարժ գույքի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ և դրանից հետո բարդություններից խուսափելու համար: Կա տարբերակ, արժե իմանալ:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պարտադիր հստակ պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիu գնորդին հետագայում խուսափել օրենսդրական անհամաձայնություններից:
Պայմանագրում այդ տվյալների բացակայության դեպքում մի վաճառեք կամ մի գնեք անշարժ գույք. դուք իրավունք ունեք այդ պայմանագիրը համարել չհամաձայնեցված:
Անշարժ գույքը, որը չունի սեփականության վկայական, վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամաuի uեփականատիրոջ համաձայնության:

Այվազյան հարեւանների պատերազմն իր մանրամասներով` դիտեք այստեղ:

3 մեկնաբանություն

  1. Narek 21 February 2010, 16:26

    De chgitem inchu em janachvel bari akanates, bayc iroq shat hetaqrqir u miyevnuyn jamanak shat djbaxt kanayq ein. Ev huys unem vor xndri inch vor lucman exanakner nranc karajarkvi.
    Isk nyut@ shat lavn er, de Artak@ urish aaaaaaa