ԹՈՂԱՐԿՈՒՄ 3-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

photo1Ինտերնետ պրովայդերները մոնիտորինգի տակ, կսահմանվեն որակի չափորոշիչներ: Հայաստանից Իտալիա ուղիղ կապ` օնլայն կրթություն Պերուջայի համալսարանում: Վիրտուալ աշխարհի ձեր անկյունը, ինչպես ունենալ կայք:

 
ՏՏ լուրեր

ttՄինչեւ տարեվերջ Հայաստանում ինտերնետով ապահովված դպրոցների թիվը կհասնի 1000-ի: Իսկ 2011-ին արդեն էլեկտրոնային մեկ միասնական ցանցում կլինեն բոլոր դպրոցները:

Հանրային խորհրդի վերջին նիստին, որին մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը, մասնակիցները քննարկել են ինտերնետի որակի խնդիրը: Շուտով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն էլ մոնիտորինգի տակ կպահի պրովայդերներին:

Հայտնի Twitter սոցիալական ցանցում միկրոբլոգային գրառումներից բացի շուտով նաեւ գովազդ կտեղադրվի: Մինչեւ այդ հիմնական եկամուտը Twitter-ը ստանում է Bing եւ Google որոնողական համակարգերի միջեւ կնքված պայմանագրերից: Այն կազմել է 25 միլիոն դոլար:

Հեռահաղորդակցության միջազգային միությունը հրապարակել է ՏՏ զարգացվածության ինդեքսը: Երկու տարի անընդմեջ առաջատար է Շվեդիան: ԱՊՀ երկրներից առաջամարտիկը Ռուսաստանն ու Բելառուսն են:

photo3
Ամերիկացի յուզերն ընդդեմ Google-ի, գործը հասել է դատարան: Google Buzz ծառայությունն ակտիվացնելուց հետո GMail-ից օգտվողների շփումները որոշ ժամանակ հայտնի են դառնում գրեթե ողջ աշխարհին: Համակարգի թերացումների համար Google-ը ներողություն է խնդրել օգտվողներից:

 
Իմանալ ինչպես/ Know how?

know
Դուք էլ եք ուզում մեր բլոգ-աստղերից դառնալ, տեսեք` ինչպես, ընդամենը կես ժամ, ինտերնետ ու ստեղնաշար: Եթե դուք էլ եք ուզում երբեմն ցնդաբանել, ապա դիտեք ու իմացեք` ինչպես:

 
 
photo4Կայքի անվանումը կոչվում է դոմեյն: Միջինը 13 հազար դրամով հնարավոր է գնել կայքի անվանումը` մեկ տարի ժամկետով: Նույն անվանումով ու հասցեով կարող է լինել ընդամենը մեկ դոմեյն: Com, ru, թե am… Յուրաքանչյուր տիրույթում էլ կայքի հնարավորությունները տեսականորեն նույնն են, միայն թե սկզբունքի հարց է. am-ը հայկական տիրույթն է: Եվ այն փոքր-ինչ թանկ է, պատճառը պահանջարկն է: Վերջին տասը տարում Հայաստանում մոտ 20 հազար կայք է ստեղծվել:

Մինչեւ տարեվերջ հայաստանյան հազար դպրոց կհայտնվի վիրտուալ աշխարհում: Առաջիկա ամիսներին 300 դպրոց պետբյուջեի եւ 450-ն էլ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կդառնա ինտերակտիվ: Օնլայն բուհերը դեմոկրատ են` առանց սեռական ու տարիքային խտրականության` լանչն ու սուրճն էլ` վիրտուալ: Մի խոսքով` կրթվեք բազմոցին:

photo5
Գոհար Մանուկյան – Արամ Մկրյանն օնլայն կրթություն է ստանում Իտալիայի Պերուջայի համալսարանում, ստացիոնար սովորում է Երեւանի Բրյուսովի անվան համալսարանի մագիստրատուրայում:

 
Այստեղ կա վիրտուալ լսարան, որտեղ հավաքվում ենք, կա ուսանողների սրճարան բաժինը, որտեղ խոսում ենք ոչ թե դասերի, այլ ցանկացած թեմայի մասին,- վիրտուալ կրթության հետաքրքիր կողմերն է ներկայացնում Արամը:

Սրճարանը վիրտուալ է, եւ համակուրսեցի Վիվիանայի հետ մեկ գավաթ սուրճ վայելելու հնարավորություն Արամը չունի: Որպես փոխհատուցում` ուսման վերջին երկու ամիսը նրա հետ կանցկացնի Իտալիայում: Նրանց այնտեղ սպասվում է փորձաշրջան եւ 15 բարդ քննություն:

Դասախոսը շատ մեծ դեր չի խաղում: Ուսանողներն են իրենց կարծիքը հայտնում ֆորումներում: Յուրաքանչյուր ոք կարող է իրեն հուզող հարցեր բարձրացնել եւ պատասխաններ գրել,- Արամ Մկրյանն էլ նույնն է անում եւ դասախոսների ֆիզիկական բացակայությունից էլ չի նեղվում:

photo6Հատկապես սփյուռքահայերի համար գործում է վիրտուալ քոլեջ, մտահղացումը Երվանդ Զորյանինն է:

Դասախոսը միայն խոսելով չէ, որ նյութը ներկայացնում է: Դա անում է նկարներով, տեքստով, ֆիլմերով եւ այլն: Մոտեցումն արդիական է, եւ ժամանակի ազատություն ունես,- վիրտուալի արդյունավետության մասին պատմում է հենց ինքը` Երվանդ Զորյանը:

photo7Կրթության եւ գիտության նախարարությունն առայժմ չունի վիրտուալ ուսուցման չափորոշիչներ: Հայաստանում վիրտուալ ուսուցումը միայն առանձին կրթարանների մենաշնորհն է: Առայժմ: Օրիորդ Լիանան առաջադրանքն ուղարկում է երեխաների էլեկտրոնային փոստին: Վայրկյաններ անց սկսվում է դասը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներն ազատագրված են աշակերտների կավճոտ ծուղակներից: Էլեկտրոնային գրատախտակներ. ահա նոր ուսուցման պատասխանն արկածախնդիր աշակերտներին:

Կարող եմ վերցնել որեւէ գործիք, օրինակ` մատիտը եւ բացատրելու ժամանակ հանգիստ գծել բառի տակ, առանձնացնել այն կամ ինչ-որ բան գրել,- Նոր դպրոցի արդի ուսուցման տեխնոլոգիաներն է բացահայտում Նոր դպրոց ծրագրի ղեկավար Նառա Նիկողոսյանը:

Ժամանակն է ունենալ վիրտուալ մեծ աշխարհի մեր անկյունը:

Հաղորդումն ամբողջությամբ, վիրտուալի վիզուալ մանրամասներով դիտեք այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: