ԹՈՂԱՐԿՈՒՄ 23-ՐԴ. ՀՐԱՇԱԳՈՐԾՆԵՐԸ

logo3Անհասկանալի, անբացատրելի, բայց իրական: Այն, ինչ թվում է անհավանական, բայց փաստացի: Ինչպես պատահեց, որ ֆիզիկոսը ավտովթարից հետո սկսեց երգեր գրել, իսկ հոգևորականը` գրել: Մոգը պաշտպանվում է հանցագործներից, իսկ մարզուհին, վնասվածք ստանալով, սկսում է բուժել: Բայց ամենաբույժը գյումրեցի Ավետիքն է` Աստծո օգնությամբ և օրհնությամբ: Տեսեք, համոզվեք ինքներդ, նրա տանիքին է Քրիստոսի լուսապսակ ներկայությունը: Հատուկ Ռեպորտաժների բացառիկ թողարկումներից:

Արտակ Ալեքսանյան – Ավելի պակաս տեսնում ենք, ավելի հաճախ լսում հրաշքների մասին: Քեմբրիջի բառարանի բացատրությամբ` հրաշքը անսովոր, միստիկ դեպք է, իրադարձություն, որ պատճառ է եղել Աստծո միջամտությամբ կամ անակնկալ ու անսպասելի միջադեպով: Այդ պատճառով է, որ հրաշքի մասին խոսելիս, գրեթե միշտ հաջորդում է` Աստծո մատը խառն է:

Արտակ Վարդանյանը Հայաստանում գտել է երեք հրաշք, որ իրական են, եղել են ու դրա ականատեսներն այսօր էլ կան: Մայր, ով իր զույգ երեխաներից մեկին գտնում է 25 տարի անց, շուկայում, պատահաբար: Երեխա, որ բարձրահարկից ընկնում է, ու չի վնասվում, և մարդ, ով հրաշք է անձամբ և հրաշք է ստեղծում ամեն օր:

photo110Արտակ Վարդանյան – Ալավերդիում քսանիհինգ տարի առաջ երկու հրաշքներ լույս աշխարհ եկան` երկու քույրիկ: Ծննդաբերությունը թեթև էր անցել, ուրախ լուրը գյուղով մեկ արդեն տարածվել էր, կինն էլ հպարտ էր. մեկ օրում կրկնակի մայր դարձավ: Տասը րոպե անց ամեն ինչ խառնվեց իրար: Երջանիկ մայրը դժբախտացավ կիսով չափ` երկվորյակներից մեկը մահացել է, մարմինը կապտած է և սևացած: Մորը խորհուրդ են տալիս չտեսնել երեխային:

– Չնայած համոզված էի, որ նա մահացել է, բայց ես սպասում էի ու հավատում, որ իմ աղջիկը գալու է, ես զգում էի, որ նա քրոջը մենակ չի թողնի, որ իր մորը կտեսնի մի օր: Սպասում էի այդ հրաշքին:

Հրաշքներ նույնիսկ ճանապարհին են պատահում: Հայրը հանկարծակիի եկավ, երբ 25 տարի անց, այսպես ասենք, հանգուցյալ աղջկան տեսավ Երևան գնացող ավտոբուսում: ԴՆԹ փորձաքննությունից հետո միայն պարզ է դարձել, որ աղջիկը 25 տարի առաջ լույս աշխարհ է եկել շատ առողջ վիճակում ու չի մահացել:

gyumreci2Հավատա հրաշքին ու մի օր կլինի: Ավետիքի այս համոզմունքը ձեռքբերովի է: Այս կարգախոսով էլ ապրում է, բայց 26 տարեկանից սկսած, երբ նրա հետ կատարվեց անսպասելին:

– Եկել եմ պառկել ու Հիսուս Քրիստոսը ստեղ կանգնած կասե` պիտի բուժումներ ընես: Ես ոչ գիտեմ ոնց բուժեմ, ոչ գիտեմ բժշկությունից, հեչ մի տեղեկություն չկա, որոշ ժամանակ հետո կիմանաս,- այսօրվա նման հիշում է Ավետիքը:

hrashqԳյումրիում` Ավետիքի տնակի մոտ հոգսաշատ մարդկանց մեծ հոսք է օրը մեջ: Երբ մարդու մեջ մարում է երբևէ ապաքինվելու վերջին հույսը, Ավետիքը միայն մեկ հորդոր ունի` հավատա հրաշքներին:

Տիկին Անահիտը հիվանդությունների յուրահատուկ փունջ է ունեցել: Սոչիում նրան հույս չեն տվել: Միայն մեքենայով ու միայն այլոց օգնությամբ էր գալիս Գյումրի: Երեք այցից հետո նա հիմա ինքնուրույն է քայլում:

– Հիմա արդեն լրիվ եմ զգում էտ հրաշքը իմ վրա, իմ ամբողջ օրգանիզմով, մազերի, գլխի մեջ նույնիսկ: Դուք չզգացիք` ես ինչ վիճակի մեջ ընկա, հիմա թեթև եմ, ասում է տիկին Անահիտը:

hrashq2Հրաշքներին չհավատացող մարդկանց մի ամբողջ խումբ երթուղային տաքսիով մի քանի անգամ եկել էր Ավետիքի մոտ` բուժվելու, բայց, ապարդյուն, ոչինչ չէր ստացվել: Բայց մի օր այդ երթուղայինում իսկական իրարանցում սկսվեց, երբ Քրիստոսի պատկերը հայտնվեց Արգավանդ տանող ճանապարհին:

Ավետիքն առանձնապես մեծ ջանք չի գործադրում, որ իրեն հավատան: Օգնում է անշահախնդիր, ոչ փող է վերցում, ոչ թանկ իրեր, ոչինչ: Ապրում է կիսաքանդ տնակում: Ամուսնացած է, ունի Հրաշք բալիկ:

art4Հինգ տարի առաջ Իջևանն էր խոսում այդ մասին: Համաքաղաքացիները սարսափով էին հիշում ու պատմում: Երեխաները սովորականի պես բակում խաղում էին: Իջևանը մինչև այդ նման պատմություն չէր լսել, առավել ևս` տեսել:

Երկու տարեկան Թաթուլը շատ պատահական իններորդ հարկից ընկավ: Մայրը սարսափելի դեպքից առաջ մեկ շաբաթ անընդմեջ երազում պայքարում էր մի կնոջ դեմ, որը սպառնում էր երեխային խլել մորից:

 
– Մի կին, շալը գցած սենց պատմում է, որ ես քո երեխային պիտի սպանեմ, երեք օր չէի կարողանում ուշքի գալ: Էտ դեպքը կատարվեց երազից հետո:

Չարագույժ երազը կատարվեց մեկ շաբաթվա ընթացքում: Միամիտ ժավելավաճառին վիճակված էր դառնալ այս միստիկական պատմության գլխավոր գործող անձը:

– Ժավել ծախողը եկել ա, գոռացել ա` ժավել, ժավել, ես էլ վեր եմ կացել, նայել եմ ու ընկել,- պատմում է փոքրիկ Թաթուլը:

Հիվանդանոցում այդպես էլ առեղծված մնաց՝ Թաթուլի վայրէջքը գրեթե անհետևանք է մնացել` չհաշված գանգոսկրի կոտրվածքները: Քույրը, որ իր ձեռքերով էր բռնել 9-րդ հարկից ընկնող եղբորը, հիմա զարմանում է, չի հիշում. ինչ կատարվեց այդ պահին իր հետ:

art3
Երբ մայրը զավակին ծնելուց երեսուն տարի հետո է գտնում նրան, երբ անկենդան օրգանն առողջանում է, ու երբ 9-րդ հարկից անկումը բարեհաջող է ավարտվում, ուրեմն` ՀՐԱՇՔ Է կատարվել:

 
 
Արտակ Ալեքսանյան – Հրաշքների մեծ մասը անակնկալ երևույթներ են, բայց մի մասն էլ արդյունք են հրաշագործների: Արաքս Թադևոսյանը հանդիպել է մարդկանց, ոմանց հետ արտակարգ պատահարից հետո տեղի է ունեցել անսպասելին` սկսել են ստեղծագործել, բուժել, գուշակությամբ զբաղվել: Հոգեբանները գտել են, որ ոչ ավանդական բժշկության հարաբերական հաջողությունը հավատի մեջ է. եթե մարդը հավատում է, ապա կարող է բուժել և բուժվել: Սակայն, ինչպես բացատրել նոր ընդունակությունները, նոր հոբբիները և նոր շնորհքը: Արաքսը չի բացատրում, այլ ցուցադրում է: Մարդիկ, դեպքեր ու երևույթներ, որոնք հնարավոր չէ բացատրել, բայց և հերքելն էլ անիմաստ է:

ergchuhiԱրաքս Թադևոսյան – Մեղեդու և խոսքերի հեղինակը Աիդա Մնացականյանն է: Նրա ստեղծագործական ուղին սկսվել է մեծ բախումից ու մեծ ցավից: 22 տարի առաջ վարորդը, անզգուշաբար մեքենայով հարվածում է Աիդային: Սկզբում` թվացել է` անվնաս ցավ է: Հետո դարձել է հաշմանդամության պատճառ: Աիդան այլևս չկարողացավ գնալ իր սիրելի ինստիտուտը: Սկսեց ստեղծագործել:

ergchuhi2
Այսօր շատ մանկապարտեզներ կան, որտեղ երեխաները տիկին Աիդայի գրած երգերն են երգում: Նրան հաճախ հրավիրում են երեկոների, որտեղ ընթերցում են նրա ստեղծագործությունները: Գրում է, նվիրում ու համարում է, որ ավելի շատ գտել է, քան կորցրել:

 
Տիկին Աիդան ասում է, որ միայն այդ դժբախտ պատահարից հետո ձեռք բերեց մտածողության ազատությունն ու անկախություն և այն ազատ ժամանակը, որի մասին Ֆիզիկոս աշխատելիս չէր էլ կարող երազել:

gimnast2Զաբել Սարգսյան. Ճակատագրական վնասվածք, բախտորոշ ունակություն

Երեսուն տարի անց Զաբել Սարգսյանը վերադառնում է իր հարազատ մարզադպրոց, ուր ոտք չի դրել այն օրից , երբ վնասվածք ստացավ: Այսօրվա պես հիշում է մարզիչի ահաբեկված դեմքը:

– Կատարում էի չափազանց բարդ վարժություն, վախից բարձրացա, ոտքերս դիպան ձողին, 2 մետր վերևից ընկա ուղիղ հատակին,- այսօր էլ սարսափով է հիշում Զաբել Սարգսյանը:

Հատակին պառկած մնացել է երեք ժամից ավելի, մարզիչն ու շտապ օգնության բժիշկները երկար փորձել են իրեն ուշքի բերել: Բայց Զաբելին ժամերը րոպեներ են թվացել: Այսպիսի հարվածներն անհետևանք չեն անցնում, ասել էր նրան զննող բժիշկը ու զարմացել, որ որևէ լուրջ վնասվածք չի ստացել աղջնակը: Հարվածն անհետևանք չի անցել. Զաբելն այսօր էլ կրկնում է բժշկի այս խոսքը, բայց բոլորովին այլ իմաստով: Ստացած վնասվածքը նրան ունակ դարձրեց մարդու կառուցվածքը զգալ ավելի լավ, քան դա անում են բժշկական ախտորոշիչ ապարատները, երբեմն նույնիսկ առանց մարդուն տեսնելու:

– Լինում է, որ գալիս են սուր ցավերով, շատ արագ կողմնորոշվում եմ` որտեղ կա պաթոլոգիա և բուժումը տալիս եմ,- ասում է Զաբելը:

Իսկ բուժում է Զաբելը նախորդ դարի 60-ականների ստիմուլյատորով, որն առ այսօր կա գրեթե բոլոր բուժհիմնարկներում, բայց չի օգտագործվում:

mogՌիտա Հովհաննիսյան. Երեք փամփուշտ` մոգության համար

– Ես մոգուհի եմ, ինձ կոչում են մոգերի արքա, ես ամուսիններ եմ վերադարձնում ընտանիք,- իր կարողություններն է մեկ առ մեկ թվարկում մոգուհի Ռիտա Հովհաննիսյանը:

mog2Այսպես է իրեն ներկայացնում տիկին Ռիտան այն ժամանակից ի վեր, երբ Ռուսաստանի մոգերի տիբեթյան կենտրոնում նրան ասացին, որ ինքն ուժեղ մագնիսական դաշտ ունի և մոգական ուժ: Եթե ժամանակին սուրճի մրուրով էր գուշակություններ անում, ապա մի շրջադարձային օր մեթոդները փոխեց: Այդ օրը նրանց տուն եկան 3 անծանոթ տղամարդ ու ավազակային հարձակում գործեցին իր ու ամուսնու վրա:

photo34Տիկին Ռիտան պատմում է, որ 3 կրակոց է եղել, բայց 3-ն էլ չեն ծառայել իրենց նպատակին: Այդ դեպքից հետո նրա համար ծանր հոգեբանական շրջան սկսվեց: Օգնություն փնտրեց մոգերի տիբեթյան կենտրոնում: Վերականգնվելուն զուգահեռ ուսումնասիրեց մոգերի ուսմունքն ու ձեռք բերեց մասնագիտություն: Իրեն նոր անունով կնքեց, ավելի ճիշտ անուններով` Գերդա, Գրետա, Ռիտա: Այսօր նրան դիմում են ամենատարբեր հարցերով` ինչպես պայքարել ամուսնու սիրուհու դեմ, ինչպես բուժել հիվանդությունը: Գրեթե բոլորի համար մոգուհին պատասխան ունի: Բայց երբեմն նույնիսկ նա է անզոր:

– Մեկը ասում ա` կիսուրս երբ կմահանա , ուզում եմ շուտ մահանա, ասում եմ` մենք հո կիլլեր չենք:

terterՀայր Մամբրեն. Վերադարձ երկրային կյանք

Խաչատուրը մասնագիտության ընտրության երկու ճանապարհ էր դրել իր առջև. իրավաբան կամ հոգևորական, նախընտրեց կուսակրոն քահանայի ուղին: Հայր սուրբը 2006թ-ին ենթարկվեց ավտովթարի: Հիվանդանոցում նրա հարազատները 22 օր հրաշքի էին սպասում: Եվ հրաշքը կատարվեց. գրեթե մեկ ամիս անց նա բացեց աչքերը:

araxԱյն ժամանակ, երբ նրա մարմինը պայքարում էր երկրային կյանքի համար, հոգին շրջում էր ու ծանոթանում երկնային կյանքին:

– Բարձրացա վերև , գնացի Արարչի մոտ , տեսա երկհարկանի հրաշակերտ մի տուն, ինձ ընդառաջ եկավ մի սպիտակամորուս ծերունի,- պատմում է Հայր Մամբրեն:

Աստված, նրան տեսնելով, նախ` զարմացել է, հարցրել, թե ինչու է եկել, ապա ասել` իզուր, դեռ ժամանակը չէ: Այսօր հայր Մամբրեի համար այլևս չկան մութ հարցեր, ասում է` ես տեսել եմ Աստծուն, գիտեմ` ինչ կյանք է մեզ սպասում երկրայինից հետո, ինչ տեսք ունեն դժոխքի դռները: Այժմ նա գիտի, թե ինչու է ընտրել հոգևորականի ուղին և ինչու էր այդքան կարևոր նրա վերադարձը: Մինչև ավտովթարը Հայր Սուրբը չէր գրում: Հիմա գրում է:

63 մեկնաբանություն

  1. Ալիկ 10 April 2010, 18:54

    Բարև Ձեզ,

    Խնդրում եմ ուղարկել Հատուկ Ռեպորտաժ-ի Հրաշագործները հաղորդաշարի հերոսներից մեկի` գյումրեցի Ավետիքի տվյալները/հասցե, այլն/ ով բուժումներ է կատարում:

    Մերսի,
    Ալիկ

  2. Rima 10 April 2010, 19:29

    Uzum em im shnorhakalutyun@ haytnel, vor nman hrashali haxordum eq stexcel… Anchap shat em sirum “Hatuk reportaj” haxordum@ ev anhamber spasum em hertakan toxarkman@….Isk ays mek@ hatkapes shat hetaqrqir er….Mek angam el shnorhakalutyun…

  3. Նվարդ 11 April 2010, 07:31

    Ինչ լավ է, որ կյանքում հրաշքներ լինում են,թե չէ կյանքը անհետաքրքիր կլիներ

  4. Sona 11 April 2010, 08:02

    Բարև ձեզ,Խնդրում եմ ինձ տալ մոգուհի Ռիտա Հովհաննիսյանի հասցեն`բնակության վայրը և հեռախոսահամարը:Նախապես հայտնում եմ շնորհակալություն:

  5. Narine Sarkisian 11 April 2010, 12:20

    Barev! Shat lav haxordym eq stexcel, hetaqrqir anznakazmov.
    Xndrum em ete hnaravor e, xndrym em kareli e ardeq haitnel zer herosneric Rita Hovhannisiani tvyalner@

  6. Irina 12 April 2010, 12:17

    Կխնդրեի, եթե կարելի է ասեք Զաբել Սարգսյանի և Ռիտա Հովհաննիսյանի հասցեները:

  7. Tatevik Mkhitaryan 14 April 2010, 10:11

    Bari Voxjuyn Hatuk Reportaji andznakazmin!!!!!!!!!!

    Ays toxarkumy henc ayn er, inch es uzum ei tesnel haxordman shrjanaknerum. Nyuty matucvec kendani, aysinqn, menq` herustaditoxners, mez zgum einq nkarahanman hraparakum` iradarzutyunneri masnakic.

    Haskanum em, vor mek haxordman yntacqum hnaravor cher yndgrkel Hayastani bolor “Hrashagortcnerin”, aynuamenayniv, biodashterov bujum katarox Rafael Sargsyani masnakcutyuny ayd toxarkmany kliner harmar ev texin. Iharke, hetaqrqir er naev Avetiqi masin lsely.

    Thanks Artak Alexanyan for considering my e-mail, where I suggested almost the same topic for the program. I am really very happy and surprised.

    Best
    Tatevik Mkhitaryan

  8. Ani 16 April 2010, 08:35

    Hargeli Rita Hovhannisyan, es dzez vaxuts ei pntrum, duq indz shat anhrajesht eq, xndrum em greq dzer tvialner@
    shnorhakalutiun

  9. Emin 16 April 2010, 12:37

    HARGELI XMBAGRUTJUN.VERCHIN ,,BANADZEV,, HAXORDMAN CHAMANAK CUCADRECIK RITA HOVHANNISJAN ,,MOG,,-I MASIN.XNDRUM EM TAK NRA [email protected] OGNUTJAN KARIG@ UNENK.
    EMIN-NIDERLANDNER.

  10. Ovasapjan.Emin 16 April 2010, 12:44

    BAREV DZEZ. XNDRUM EM TAK MOGUHI RITA HOVHANNISJANI HASCEN KAM HERAXOSI [email protected] CHNORHAKAL EM.

  11. Aro 16 April 2010, 15:40

    Իմ կարծիքով “Հատուկ ռեպորտաժ” հաղորդաշարի հաջողված թողարկումներից մեկը, համենայն դեպս ըստ իմ լսած դրական արձագանքների: Չնայած,իմ սուբյեկտիվ կարծիքով, եղել են նաև առավել հետաքրքրաշարժ թողարկումներ:
    Կարծում եմ, որ առավել առավել լայն հեռուստազանգվածի հետաքրքրությունը շարժելու և հեռուստաէկրանների դիմաց “գամելու” նպատակով տեղին է ընտրել և “ճշգրիտ” մատուցել այնպիսի թեմաներ, որոնք կառնչվեն և մեծահասակներին, և երիտասարդ սերնդին:

    Ես կառաջարկեմ դիտել “Հատուկ Ռեպորտաժ”, որից անմիջապես հետո փոխել հեռուստաալիքը և նայել “որակյալ” կոչված ռաբիս, տաղտկալի, նույնանման թոք-շոու կամ հեռուստաբանավեճ (որը ցավոք իրականություն է), որից հետո անկասկած յուրաքանչյուրը կտեսնի ու կզգա այն բոլոր դրական ու իսկապես որակյալ բաղադրիչները որոնցով օժտված է “Հատուկ ռեպորտաժ”-ը:

    “Հատուկ Ռեպորտաժ” – ՄԵՐ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ-ում:

    Շնորհակալություն:

  12. ԱՆՆԱ 22 April 2010, 11:09

    Բարև ձեզ,Խնդրում եմ ինձ տալ մոգուհի Ռիտա Հովհաննիսյանի հասցեն`բնակության վայրը և հեռախոսահամարը:Նախապես հայտնում եմ շնորհակալություն

  13. Լիլիթ 27 April 2010, 13:43

    Խնդրում եմ ուղարկեք ինձ գյումրեցի Ավետիքի և Ռիտա Հովհաննիսյանի տվյալները: Նախապես շնորհակալություն:

  14. Դարինա 3 May 2010, 15:46

    Հարգելի “Հատուկ ռեպորտաժի” ստեղծախումբ, սիրեցի Ձեր հաղորթումը ու անհամփեր սպասում եմ յուրաքանչուր հաջորդիին: Ձեր հաղորթումը նայում են նաև ԱՄՆ-ում գտնվող իմ բարեկամները,և խնթրում են Ձեզ եթե հնարավոր է տրամադրել Գյումրիյից Ավետիկի և Ռիտա Հովհաննիսյանի հասցեն և հեռախոսահամարները: Էլ.փոստի հասցեն նշել եմ: Շնորհակալություն:

  15. Մկրտիչ Երիցյան 12 June 2010, 20:00

    Ողջույն շատ սիրելի հաղորդաշարի հեղինակին ու ողջ աշխատակազմին,կարելի է ասել,որ այսօր հայաստանյան հեռուստաեթերում գոյություն ունեցող ու միակ հաղորդաշարն է,որին երևի թե անհամբերությամբ է սպասում յուրաքանչյուր անհատ ու քիչ թե շատ հեռուստացույց դիտող մարդ:Բավական է Ձեր հաղորդումներից գեթ մեկը դիտել և արդեն անհամբերությամբ լի կսպասենք հաջորդին:Մի խոսքով`բոլորից տարբերվում եք,տարբերվեք նաև Ձեր երկարակեցությամբ…
    Խնդրում եմ,եթե հնարավոր է,ինձ չեք ուղարկի Ռիտա Հովհաննիսյանի հեռախոսահամարն ու հասցեն:Շնորհակալություն պարզագույն կյանքում մի փոքր մտցնելու համար:

  16. Astxik 16 June 2010, 08:06

    barev! shnorhakal em hexinakic nman hetaqrqir imformacia hramcnelu hamar. kxndrei haxordel indz Rita Hovhannisyani ev Avetiki hascener@, ete hnaravor e. naxapes shnorhakalutyun

  17. Tatev 16 June 2010, 08:09

    shat hetaqrqir er!

  18. Շուշան 16 June 2010, 15:54

    Ապուշություն և մարդիկ սրան հավատում են, հավատում եք գերբնական երևույթներին, կներեք, բայց ծիծաղելի, ի?նչ է է նշանակում, եթե չհավատաս չի լինի քո հիվանդությունը բուժել, ամեն ինչ մարդու ինքնաներշնչումից է գալիս, բավական է մի լավ քեզ ինքնաներշնչես ու մի թեթև հիվանդությունը կանցնի, Հիսուս քրիստոսի աշակերտ է հա իրեն անվանում, ես եմ ու չեմ հավատում ու զարմանում եմ, որ մարդիկ հավատում են անտեսանելի մի բանի, իսկ միգուցե ոչ թե Հիսուսն է եղել այլ ձմեռ պապը, նույն հավանականությամբ կարելի է հավատալ նաև ձմեռ պապի գոյությանը, մարդկանց խաբում են, այդ տղան էլ երևի ինքնախաբեությամբ է զբաղվում, բա եթե իր հետ աստված է խոսել, ինչու? նա դա հռոմի պապին չի ասում, միգուցե մոտ ապագայում ջրհեղեղ է ինքն էլ Նոյն է, իմանանք մի բան անենք:Էլ չասեմ այդ մոգ կոչված կնոջ մասին, ամուսնին է տուն վերադարձնում, հիմա տվյալ մարդը չի ուզում ապրել իր կնոջ հետ, ինչքանով է դա հրաշալի, որ նրան ինչ որ ճանապարհներով բերում են, անհեթեթություն:
    Կարդում եմ մեկնաբանությունները, բոլորը խնդրում են այդ անձնավորությունների տվյալները, իսկ ավելի լավ չէր լինի մի քիչ սպորտով զբաղվեիք, յոգայով ու միշտ հույսը ձեր վրա դնեիք ու չափրեիք պարապելով դրախտի համար, հիմա առողջ էլ կլինեիք ամուսին էլ կլիներ, ուղղակի մի քիչ իմ համար տարօրինակ է նման բանի մասին ռեպորտաժ ունենալը ու նման մեկնաբանություններ կարդալը:Հա, նյութը հետաքրքիր էր, բայց միայն ծիծաղելու ու մարդկանց երևակայության անվերջանալի քաոսի մեջ խորանալու համար:
    Հա, ի դեպ, երեկ աստծո հետ եմ խոսել, բավական հետաքրիր տեղեկություն տվեց ապագայի ու մարդկանց բուժելու մասին:

  19. Ashxen 4 July 2010, 13:45

    SHAT LAV HAXORDUM E.SHAT LAVN ER QAHANAYI MASIN [email protected] APREQ/

  20. Ashxen 4 July 2010, 13:51

    SUSHAN JAN PETQ 4I TENC HEGNEL.ETE DU 4ES HAVATUM,MI HAVATA.BAYC MI EL TENC ARTAHAYTVI.ET AMUSIN VERADARCNEL,4GITEM IN4N@E ES EL 4EM SIRUM,BAYC PETQ EL 4I TENC.DU VOCH MI TENC HRASHQ 4ES TESEL,DRA HAMAR EL\L 4ES HAVATUM.SAX EL SKZBICTENC EN ASUM.

  21. Ani 4 July 2010, 18:18

    Բարև ձեզ,Խնդրում եմ ինձ տալ մոգուհի Ռիտա Հովհաննիսյանի հասցեն`բնակության վայրը և հեռախոսահամարը:Նախապես հայտնում եմ շնորհակալություն:

  22. Աստղիկ 7 July 2010, 09:00

    Բարև:
    Այս թողարկումը չէի տեսել: Շատ հետաքրքիր եր, հատկապես իջևանցի փոքրիկի դեպքը: Միայն զարմանում եմ, որ հրաշքների կողքին ցույց եք տվել ինչ-որ մոգուհու: Էս երբ եք սկսել մոգությունը հրաշք համարել:
    Շուշան ջան, հավատը շատ զորեղ է, համոզված եղիր: Մի քանի օր շարունակ մամայիս մեջքը ցավում էր,/ի դեպ Ամանորից առաջ էր/ գրկեցի ու ձեռքս դրեցի մեջքին մոտ 1 րոպե ու այնպես հավատում էի, որ էլ չի ցավի: Ու գիտեք մինչ օրս էլ ոչ մի անգամ չի ցավել:
    Հաջողություն եմ մաղթում:

  23. GoGa 7 July 2010, 10:04

    BArev Zez shat hetaqrqir haxordum er Shnorhaklutjun!Ev mi xndranq, ete kareli e taq Avetiqi ev Rita Hovhannisjani [email protected] Shnorhakalutjun!

  24. admin 8 July 2010, 15:08

    Հարգելի հեռուստադիտողներ
    Եթե ցանկանում եք ստանալ մեր թողարկման հերոսների կոնտակները, խնդրում եմ գրեք [email protected] հասցեին: Այստեղ մենք չենք կարող հրապարակ դնել

  25. Mariam 11 July 2010, 12:03

    UXAKI CNCVAC EM!!!!HIANALI NIUT EV MATUCUM,ANTERI ASXATANK !!!KCANKANAI DZERQ BEREL HAYR MABRENI TVYALNER@ NAXAPES SHNORHAKALUTIUN!!!!!!

  26. liana 13 July 2010, 08:32

    xndrum em uxarkel Rita Hovhannisiani hascen,ev heraxosi hamar@ ete karelia.naxapes shnorhakalutiun

  27. Sara 14 July 2010, 17:00

    Barev dzez xndrum em karogh ek tal Avetiki ev moguhi Rita hovhannisyani tvyanlner@ naxapes shnorhakal em

  28. Ani N. 6 August 2010, 13:54

    Yes ays toxarkum@ nayel em, indz el shat hetaqrqir er: Yes el gtnum em, vor nershnchanqn u havatq@ mec karevorutyun unen amen mi paragayum, da lini hivandutyan bujum, te mek ayl ban: Bayc mogutyun@, gushakutyun@ chem hamarum hrashq u xorhurd ktam mardkanc, vor aydpisi gushakutyunner anox mardkanc chhavatan, nranq dranov miayn gumar en ashxatum, urish vochinch:Yerkar jamanak mardkanc het shpvelov` nranq dzerq en berel mardkanc xabelu hmtutyunner` hogebanakan nergorcutyan mijocov:Um hajeli che lsel lav baner, govestner sepakan andzi masin?-“Du shat bari es, ashxataser, sirun achqer unes…”:Qez hajoyaxosutyunnerov himarecnum en, heto el sut baner asum, isk mardik el havatum en:Ete ushadrutyn dardzrel eq` nranq stexcum en mi mijavayr, vorom du ktrvac es sovorakan aroryayic u gtnvum es mi jurahatuk, mogakan vijakum, vorn el ir azdecutyun@ unenum e:

  29. Silva 16 October 2010, 16:28

    Խնդրում եմ ուղարկեք ինձ Ռիտա Հովհաննիսյանի հեռախոսահամարը: Նախապես շնորհակալություն:

  30. Լիլիթ 18 February 2011, 20:23

    Shat hetaqrqir haxordum er, shat em sirum <>-@ ev misht anhamberutyamb em spasum……Xndrum em, ete hnaravor e, tal Rita Hovhannisyani heraxosahamar@ ev bnakutyan vayr@…..Naxapes shnorhakalutyun

  31. Arevik 27 March 2011, 16:33

    Xndrum em ete hnaravor e karoq eq uxarkel Rita Hovhannisyani heraxosahamar@ kam hascen.Shat enq uzum ir mot gnal.