ԹՈՂԱՐԿՈՒՄ 24-ՐԴ. ՖՈՒԼ ԿՈՆՏԱԿՏ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ

logo5Սոցիալական նպաստը` երկրի ամենամեծ բյուջետային տողերից մեկը և ամենազգայունը` կոռուպցիային: 110 հազար ընտանիքներին բաշխվող նպաստը երբեմն չի հասնում հասցեատիրոջը, կամ հասնում է խիստ ուշացած: Լրագրողական հետաքննություն և հետահայաց այն, ինչ խոստացել էին բարեփոխել: Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է կոռուպցիոն այն դեպքերը, որոնց ամեն օր առնչվում են մարդկանց: Ամեն օր խոսում են այդ մասին:

Արտակ Ալեքսանյան – Ցանկացած երկրում էլ կա կոռուպցիա: Մեծ հաշվով դա պաշտոնի չարաշահում է, լիազորությունից բացի ընտրություն, որ կարող է անել ցանկացած մարդ: Պետություններն ուղղակի տարբերվում են կոռուպցիայի աստիճանով: Այսինքն` օրինակ, զարգացած երկրներում սովորական քաղաքացիների համար կոռուպցիան այդքան տեսանելի և շոշափելի չէ իրենց ամենօրյա կյանքում: Այն մեծ հաշվով մեծ փողերի ու մեծ կորպորացիաների համար է: Մեր երկրում, առայժմ կոռուպցիան հենց սոցիալական ոլորտում է: Հայտնի է,որ այսօր սոցիալական նպաստ ստանում է 110 հազար ընտանիք: Ու հասկանալի է, որ պետության հսկայական միջոցները բաշխում են սոցիալական ապոհովության համայնքային կենտրոնները, այսինքն` մանր չինովնիկները: Ու հենց նրանք էլ շատ հաճախ իրական պատասխանատուներն են և պետմիջոցներն արդար բաշխելու, և իշխանության ընկալումը փոխելու համար: Դուք էլ եք լսել, մեզ էլ են բողոքում, սոցիալական նպաստի համար տեղերում հաճախ կաշառք են պահանջում: Ալկա Չիլինգարյանն ուսումնասիրել է հենց այդպիսի երկու դեպք, երբ նպաստը չեն տալիս ու փորձել է հասկանալ, թե ինչու:

Ալկա Չիլինգարյան – Սուսաննա Լևոնյանը ավելի քան 6 ամիս ստիպված եղավ դիմումներ գրել, բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնել Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին: Նրա դեռևս 2006 թվականին անգործունակ ճանաչված և այդ պահին հոգեբուժարանում գտնվող տղային հասանելիք կենսաթոշակը պարզապես չէին վճարում: Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Լևոն Փարվանյանը կենսաթոշակը համաձայնում էր վճարել միայն անձամբ կենսաթոշակառույին:

photo112– Իրավաբաններ կային, գնացի, ասեցին, եթե դու խնամակալն ես քաղաքապետարանի կողմից, ոչ մի դատարան, ոչ մի բան: Խնամակալության թուղթը ցույց կտաս ու կենսաթոշակը քեզ պիտի վճարեն: Բերի խնամակալության թուղթը ցույց տվի, երեխայի լիազորագիրը ցույց տվի: Չէ, երեխային պետք ա բերես,- պատմում է Սուսաննա Լևոնյանը:

photo27Լևոն Փարվանյանը համաձայնեց միայն առանձին զրույցով ամեն ինչ պարզաբանել: Պնդում է, որ Սուսաննա Լևոնյանը միայն վերջերս է ներկայացրել իր խանամակալությունը հաստատող փաստաթուղթը, չնայած որ որոշումը կայացվել էր դեռ 2008-ին: Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում պնդում էին, որ իրենց մոտ ամեն ինչ օրենքով է արված, ոչ մի խախտում չի եղել: Միևնույն ժամանակ էլ բաժնի պետը ուզում էր այս պատմությունից ուղակի հեռու մնալ: Տիկին Սուսաննան որոշեց գնալ մինչև վերջ, դիմեց Արագածոտնի մարզի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն: Միայն դրանից հետո գործը սկսեց առաջ գնալ:

Օրենքը նախատեսում է աշխատանքային ստաժը վերկանգնելու տարբերակ: Տարբերակ, որը հաճախ միայն ավելի վախեցնում է դիմորդներին, եթե բացակայում են անհրաշեշտ փաստաթղթերը ստիպված եք դիմել դատարան:

– Սա ոնց որ ավելորդ խոչնդոտ է հանդիսանում, և ոչ բոլորն են կարողանում այս ճանապարհով իրենց հարցին լուծում տալ,- նկատում է Արմավիրի ՇՊԱԿ-ի համակարգող Նաիրա Առաքելյանը:

photo37Հիմա Արմավիրի մարզի ՇՊԱԿ-ը ունի ընդամենը 3 դիմում կապված աշխատանքային ստաժի վերականգման հետ: Բայց սա միայն սկիզբն է: Իրավաբանները ասում են, որ դիմում-բողոքների թիվը դեռ շատ է մեծանալու, քանի որ օրենքը անդրադառնալու է այն մարդկանց վրա, ովքեր դեռ նոր պետք է գնան թոշակի: Իսկ թե ով է մեղավոր համարվում փաստաթղթերի անհետացման կամ էլ այրման համար, դեռ պարզ չի:

Ժենյա Գրիգորյանը համոզված է, որ ենթարկվել է կոռուպցիայի: Նա պնդում է` իրեն անօրինական ճանապարհով են զրկել ընտանեկան նպաստից: Այդպես համոզված լինելով էլ դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

-Դիմել եմ նախարարություն, դիմում են գրել, որ ես վատ վիճակի մեջ եմ: Ունեմ 2 չափահաս, 2 անչափահաս երեխա, ծանր վիճակի մեջ եմ, կամիսիա եմ պահանջել,- ներկայացնում է Ժենյա Գրիգորյանը:

photo45Դիմումից հետո տիկին Ժենյայի տուն եկավ հանձնաժողովը, մի քանի օրից էլ ստացավ նախարարության պատասխանը նամակի տեսքով, որտեղ նշվում էր. <Ձեր ընտանիքի անապահովության միավորը կազմել է 28.70, որը ցածր է 2009 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված ընտանիքների անապահովության գնահատման սահմանային մեծության 30 միավորից>: Տիկին Ժենյան դրան էլ չհավատած: Մեզ հետ միասին գնաց Երևանի հակակոռուպցիոն կենտորն իրավաբանի հետ խորհրդակցության:

Այստեղ կոռուպցիա չկա, այստեղ քաղաքացին է սխալ քայլերի դիմել, պարզաբանում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանը: Ասում են, չիրազեկված մարդիկ ավելի շատ են ենթարկվում կոռուպցիոն ռիսկի: Իրականում, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր իրավունքները և ամենակարևորը կարողանա դրանք ճիշտ, գրագետ ձևով պաշտպանել:

Արտակ Ալեքսանյան – 2009-2010-ը հեռուստասեզոնին մենք անընդհատ խոսել ենք կոռուպցիայի մասին: Բաց հասարակություն կառուցելու նախապայմաններից է նաև մամուլին արձագանքող իշխանությունը` համայնքային ու հանրապետական: Մեր երկրորդ ռեպորտաժը հենց դրա մասին է: Այս հեռուստասեզոնին մենք պատմեցինք Տալվորիկի նոր վարչական շենքը կառուցելու համար գյուղապետի դեմ սկսված դատաքննության մասին: Դեկտեմբերին` այս պատմությունը հեռարձակելուց հետո պարզվել է,որ շինարարական ընկերությունը ստացել է իր բաժին երեք միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար դրամը, բայց գյուղապետարանի շենքն այդպես էլ չի չբացվել: Գյուղապետի դատը անորոշ էր այն ժամանակ, անորոշ է հիմա էլ: Ոչինչ չի փոխվել, համայնքի ղեկավարը սպասում է դատավճռին: Լոռվա Հնեվանքի նորոգումը պատուհաս դարձավ շինարարների ու Մշակույթի նախարարության գլխին: Այժմ շինարարական ընկերության տնօրենը ազատազրկված է: Սակայն նա ճաղերի հետևում է ֆինանսական չարաշահումների պատճառով: Վնասված վանքի և այլանդակված նորոգման համար պատասխանատու չկա: Հնեվանք, ինչպես կես տարի առաջ էր, այն էլ հիմա է`կիսաքանդ: Սոնա Աբրահամյանը շարունակում է այս ցուցակը` պարզելու համար, թե ինչ է փոխվել մարդկանց կյանքում, ովքեր առնչվել էին կոռուպցիային կամ պայքարում էին դրա դեմ:

Սոնա Աբրահամյան – Անիչկա տատն է, Ղարաչն ու հավերը: Դեռ սպասում են, որ մի օր էլ իրենց բակում տոն կլինի, դատարանը հայցը կբավարարի, պոչամբարի հասցրած վնասի գումարը կառնեն ու արտասահման կմեկնեն: Քանի Անիչկա տատը պոչամբարից հոսող ջրերի հետ է կռիվ տալիս, դատարանում կրքերն ավելի են թեժանում: Ամեն ինչ սկսվեց, երբ Բնապահպանության տեսչությունը Ախթալայի կոմբինատում խախտումներ հայտնաբերեց: Երկու կողմերը հարցի լուծումը շուտ գտան: 10 միլիոն 140 հազար դրամ տուգանքից Բնապահպանության տեսչության պետն ու նրա տեղակալը որոշեցին 5 միլիոնը իրենց գրպանը դնել: Հիմա նրանք անազատության մեջ են, սպասում են վճռի:

photo5620-ականներին այս թաղը հիմնադրվեց, ծլեց-ծաղկեց ու մարդաշատ դարձավ: Այսօր քաղաքում ամենահայտնին է, անունով կա, փաստացի չկա: Բնակիչների մեծ մասը ոչ լեգալ է ապրում իր իսկ փողով գնած տանը: Փաստաթուղթ չկա, էլ ում ինչ կարող ես ապացուցել: Գևորգը տունը 90-ականներին կառուցեց, առողջությունը տեղի էր տվել, շտապ փող էր պետք, նախկին տունը վաճառեց, կնոջն ու երեխաներին առավ ու Ներքին Չարբախ տեղափոխվեց: Հողատերը խոստացավ սեփականաշնորհման վկայականը հենց հաջորդ օրը բերել: Հաջորդ օրը չի եկել ու արդեն 20 տարի է: Էլ սիրտ կդիմանա: Սեփականաշնորհման գործը ինչպես դոփում էր տեղում, այդպես էլ մնացել է: Նոր դիմումներ այլևս չի գրում, հարևաններից լսել է, որ մեծ գումարներ են ուզում: Ներքին չարբախցիները չեն հավատում, որ այդ գումարը օրինական է, համարում են որ պարզ կաշառք է: Բայց որևէ բան էլ չեն նախաձեռնում, ամեն ինչ բախտի քմահաճույքին են թողել:

photo64Շվարցնեգերի պես ուժեղ կամք ունի, ծովի չափ համբերություն: Ամիս անցնի, թե տարի Սոցապ նախարարությունը, դատարանն ու Սոնյա Մաղաքյանը իրար գլխից անպակաս են: Թոշակառուների ցուցակի մեքենայությունները քուն ու դադար չէին տալիս Սոնյային: Ամիսներ առաջ գոնե հավատում էր, որ Եվրադատարանը հարցը կլուծի, դրա համար նույնիսկ անգլերեն սովորեց ու նամակ գրեց: Բայց ամեն ինչ գեղեցիկ է հեռավորության վրա: Հենց շփվեց Եվրադատարանի հետ, այստեղ էլ մութ անկյուններ գտավ:

photo72– Եվրադատարանը փոքրիկ մխիթարանք ա մեզ համար: Եվրադատարանում էլ, ինչպես մեր դատարանում, ինչ-որ խաղ են խաղում թղթերող, Շահզադեի անունից գալիս են թղթեր, նախ` դուրս չի գալիս Շահզադե ազգանունը, մնում ա Թուրքյան գրվեր, ոմն Լիլյա ա ստորագրել, համոզված եմ քարտուղարուհի ա,- ասում է Սոնյա Մաղաքյանը:

photo82Հին գործերը մի կողմ, Սոնյան այժմ դարձել է թոշակառու վետերանների պահապան հրեշտակը: Դե դիմացեք: Սոնյան տեղը չի գտնում: Ակնհայտ կեղծիքը չես թաքցնի: Դողացող ձեռքով վետերանը չի կարող այնքան հարթ ու վարժ ստորագրություն դնել, ինչպիսին ստացականների վրա է: Գործը հետաքննության է գնում երկրորդ անգամ: Փորձաքննությունը անցկացվում է, բայց դրա մասին իմանում են միայն ոմանք: Այս զանգերից ու Սոնյայի բարձրացրած մեծ աղմուկից հետո Երևանի կենտրոնի ոստիկանության հետաքննչական բաժինը որոշումն ուղարկում է, իրենց պնդմամբ, արդեն երկրորդ անգամ: Հետաքննիչ Դիանա Վարդանյանը բացատրում է` մեկ անգամ որոշումն արդեն ուղարկվել է, Սոնյան իզուր է աղմկում: Սոնյան և իր պաշտպանյալը պնդում են, որ որոշման միակ ու եզակի օրինակը ստացել են Հատուկ ռեպորտաժի նկարահանումից մեկ օր հետո, մեկուկես տարի ուշացմամբ:

Կոռուպցիայի զոհերի համար ամիսներն անցնում են, փոփոխություններ մեծ հաշվով չկան:Եվ նրանք համոզված են` կոռուպցիան բոլոր բնագավառներում է` խոշորից մանր: Բայց արդարադատությունը խոշոր շնաձկներին շրջանցում է:

3 մեկնաբանություն

  1. Arthur 2 May 2010, 11:09

    Hargeli “Banadzev” @nkerutyun,uzum em teghekacnel,vor nman iravichak goyutyun uni naev Spitakum,yes inqs npastaru em,aprum em vardzov(hayrs e vcharum),unem erku anchapahas erekhaner u inchpes yes,aynpes el kins ashkhatazurk enq.april amsin es petq e stanayi npast arajin angmam,bayc der gumar@ cher el hasel Spitak ,erb indz zangaharecin Spitaki socap taracqayin bajnic ev kareli e asel hramayecin gumar@ stanaluc heto berem u irenc tam u aydpes petq e lini evs erku amis…yes chem tvel ihareke,komunal partqer unei ev anpayman petq e vcharei.asem,vor es miak@ chem,um chanachum em ,ovqer npastaru en,bolorn el asum en ,vor talis en 2 kam 3 amis.nakhkinum nranq postum anunneri dimac grum ein (CHV),inch@ nshanakum e chvcharel,du gnum eir storagrum anvand dimac u datarkadzern veradarnum tun.Hima dzev@ pokhel en,gnum es storagrum,pogh@ stanum u tanum es irenc “nvirum”.
    -Chtas chi lini,kktren npastic,sagh irenc dzerqum e,kuzen kgren,kuzen kktren,-asum en ayn mardik,voronq arden adaptacvel en ayd anardarutyan het.Khndum em mijocner dzernarkeq.miayn ekeq npastneri hatkacman orerin u teseq te inchqan joghovurd ka Spitaki socap taracqayin bajnum.
    husov em,vor im boghoq@ unena ir ardaraci ardzaganq@…
    Shnorhakalutyun.