ԹՈՂԱՐԿՈՒՄ 29-ՐԴ. ԹԱՓԱՆՑԻԿ ՎՏԱՆԳ

logo6Ականատեսի արտասովոր թողարկումներից` հովիվ Սմբատն ու նրա մտահոգությունը: Ամբողջ աշխարհն է պայքարում պոլիէթիլենային տոպրակների թունավոր հետևանքների դեմ: Համաշխարհային այս խնդրով հովիվն է մտահոգվում. գառներն ու անասունները թունավորվել էին, կորուստը` մեկ գառնուկ: Հովիվ Սմբատի վերլուծությունը, խնդրի հետևանքները անխուսափելի են: Հովիվը, պոլիէթիլենային տոպրակներն ու դրանից տուժած անասունները:

Սմբատ Պետրոսյան, տասնութ տարեկան, մեր ամենաուսումնատենչ ականատեսը

photo115
– Ես հովիվ եմ ու ինձ շատ է մտահոգում շրջակա միջավայրի մաքրության հարցը: Փողոցներում, դաշտերում ցելոֆաններ են թափված, և անասունները դա ուտելով սատկում են: Մեր գյուղում շատ ա եղել այդպիսի դեպքեր, երբ տոպրակներն ուտելուց կովերը սատկել են: Եթե չեն էլ սատկում, դա ազդում ա նրա հորթի վրա, կաթի-մածունի որակի վրա:

sovetashen-1– Լինում են ընտանիքներ, որոնց սնունդի աղբյուրն այդ մի կովն է: Ես ականատես եմ եղել, թե ինչպես այդ կովն ուտում ա էդ ցելաֆոնը և սատկում ա շրջակա միջավայրի կեղտոտ լինելու պատճառով: Մտածում ես` տոպրակը գցեցիր, քայքայվում, գնում ա, բայց այդպես չի: Ինքը շատ երկար ա մնում, չի ոչնչանում: Առաջարկում եմ ոչ միայն տոպրակը գցել աղբարկղը, այլև երբ տանում, հողի մեջ են լցնում, ծածկեն: Թե չէ քամի ա լինելու ու դրանք ինչ-որ ձևով հետ են գալու:

kover– Ես ինքս անասուն ունեմ, եթե նրան վնաս լինի, ինձ էլ է ցավ: Մեր ընտանիքն էլ ա էդ անասունի կաթով ու մածունով սնվում: Սովետաշենում տոպրակների մի ամբողջ կույտ կա բլուրի նման: Մի քանի օր առաջ նկարահանման էինք գնացել, երկու ձի կանգնած ուտում էին այդ ցելոֆանները: Եվ հիմա պատկերացրեք էդ անասունները չկան, գյուղացուն պիտանի անասուններ են: Այնպիսի զզվելի վիճակ էր, նկարել ենք: Երեխաներն էլ են խաղում, չհասկանալով վերցնում այդ ցելոֆանները: Գյուղում, որ հավաքում ենք, ոչնչացնում ենք` կամ այրում ենք, կամ թաղում հողի տակ: Եթե Արմավիրի մարզի գյուղերում այդպիսի աշխատանք կատարվում է, ինչի Երևանում պիտի չկատարվի:

ԻՆՉ ԱՆԵԼ

Անգլիայում արդեն վաղուց պլաստիկ տոպրակները անցել են պատմության գիրկը: Ցանկացած խանութում գնումներ կատարելուց առաջ նախ պետք է ունենալ կտորե տոպրակ: Անգլիայի օրինակին խորհուրդ են տալիս հետևել նաև Հայաստանում:

1. Օգտագործեք կտորե տոպրակներ: Պլաստիկ տոպրակները պատրաստված են նավթի կեղտոտ մնացորդներից, որոնք թունավոր են:
2. Պլաստիկ տոպրակներն, ի տարբերություն կտորե տոպրակների, երկար ժամանակ չեն քայքայվում և չեն վերանում: Դրանց վերացնելը չափազանց դժվար է:
3. Պլաստիկ տոպրակները վնասակար են ոչ միայն առողջությանը, այլ նաև գրպանին: Իրականում այդ տոպրակներն անվճար չեն , դրանց գինը խանութն ավելացնում է գնված ապրանքների ընդհանուր գնին, որը հաճախ չեն էլ նկատում:
4. Միշտ ձեզ հետ ունեցեք ձեր անձնական կտորե տոպրակը:
5. Կտորե տոպրակը հակացուցված է միայն մսամթերքին:
6. Եթե ժամանակին չեք հրաժարվել պլաստիկ տոպրակից, ապա այն օգտագործելուց հետո ոչ մի դեպքում չայրեք. այդ ժամանակ օդը կհարստանա թունավոր նյութերով:
7. Վերաօգտագործեք պլաստիկ տոպրակներն այնքան, մինչև դրանք լիովին մաշվեն, այդ դեպքում դրանք հեշտությամբ խառնվում են հողին և վնասակար չեն նաև բնությանը:

Մեկնաբանությունները փակ են: