ԹՈՂԱՐԿՈՒՄ 30-ՐԴ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՄԱՐ

logo120-ամյա երիտասարդի և գործատուի վեճը: Ուսանողը պահանջում է իր աշխատած գումարը: Աշխատավարձի համար պայքարում ականատեսը ստացել է սպառնալիք ու հաշվեհարդար: Ականատես նախագծի սկանդալային թողարկումներից: Գաղտնի նկարահանում` անհավանական արկածներով: Երբ նախագիծը միջամտեց, այս իրական պատմությունն ավարտվեց հեփփի ենդով:

Մարիամ Արշակունի, 20 տարեկան, մեր ամենամարդամոտ ականատեսը

1– Մի օր ծանոթ աղջկա տեսա քաղաքում: Ինքն ինձ առաջարկեց, ակցիային էր մասնակցում, ասաց` կարամ ընենց անեմ, որ դու էլ մասնակցես: Ես էլ ասացի, որ դեմ չեմ: Տվեց հեռախոսահամարը, զարգահարեցի, ինձ կանչեցին հարցազրույցի: Որոշ ժամանակ անց իրանք ինձ զանգեցին ու կանչեցին աշխատանքի: Բիլայնի ակցիա էր: Կոնկրետ ժամանակ չասացին` ինչքան եմ աշխատելու, մենակ ժամերն ասացին ու աշխատավարձը` օրական հինգ ժամ:

7– Խանութի ներսում էի, 9-րդ Զանգվածում: Ես կանգնած էի այնտեղ ամբողջ օրը, համ քարտ էի վաճառում, համ էլ տեղեկացնում էի մարդկանց Բիլայնի տարբեր ակցիաների մասին: Այդպես աշխատեցի հինգ օր, հետո կազմակերպիչը զանգեց ու ասաց, որ կարող եմ տուն գնալ, ակցիան ավարտված է: Երկու օր անց զանգեցին, ասացին, որ քարտերն ու ֆորման տանեմ, հանձնեմ: Տարա և աշխատավարձի համար հարցրի: Կազմակերպիչն ասաց` 20 օրից մենք քեզ կզանգենք ու կկանչենք: Անցավ 20 օր, իրենք ինձ չզանգահարցերին, ես զանգեցի: Աղջիկն ասաց` ես քեզ կզանգեմ: Էլի որոշ ժամանակ անցավ, ես զանգեցի: Այդ աղջիկն անհասանելի էր: Հետո ես գնացի, քաղաքում չէի: Մոտ մեկ ամիս անցավ, եկա քաղաք ու նորից զանգահարեցի: Նորից անհասանելի էր: Նորից զանգեցի` հասանելի էր: Ասաց` երկու շաբաթից կլինի, ասացի` լավ: Նորից աշխատանք առաջարկեց, հրաժարվեցի բնականաբար: Ինքն ինձ երկու շաբաթից չզանգահարեց բնականաբար: Անցավ ժամանակ, ես նորից զանգահարեցի: Ինքն անընդհատ անհասանելի էր: Գնացի օֆիս, ինքն այնտեղ չէր: Ինձ ամեն ձև ուղարկում էին` գնա, ինքը վեցին կգա և այլն:

4– Ես գնացի, մտա Բիլայնի կենտրոնը` Հյուսիսային պողոտայում: Իրանք ինձ ասացին` գնա վարչական կենտրոն: Գնացի այնտեղ: Գովազդային գծով տնօրենն ասաց` անպայման կհատուցենք, մենք գիտենք, իր մասին շատ ենք լսել, մեզ շատ են բողոքել: Հրացրեց` հիմա աշխատում ես, իսկ կուզես աշխատես: Ասացի` նայած ինչ գրաֆիկով, ես սովորում եմ: Ասած` ազատ և գրասենյակային աշխատանք: Ասացի` այո: Ասաց` դե, երկուշաբթի կգաս, կխոսենք, համ էլ տնօրենն այստեղ կլինի: Երկուշաբթի այդ մարդն ասաց, որ չեն պատրաստվում փողը տալ, որովհետև Բիլայնն էդ մարդուն վաղուց փողը տվել ա: Ասաց` եթե ըսենց շարունակվի, կարող ենք քրեական գործ հարուցել: Ես էլ ասացի` վաղուց պիտի արած լինեիք:

5– Աշխատանքային պայմանագիր չեմ կնքել, որովհետև փորձնական շրջանի նման բան էր: Մի աղջիկ ա եղել, ինքն անընդհատ գնացել ա օֆիս, ձայնը բարձրացրել, կռիվ ա սարքել: Ամեն անգամ հինգ-հինգ հազար դրամ տվել են: Վերջում, երբ այդ աղջիկը գումարը հավաքել ա, վեր ա կացել, գնացել ա:

– Փորձում էինք երիտասարդներով բունտ անել: Գիտեի, որ այս հաղորդմանը մասնակցելու եմ: Ընկերուհիս մի քանի հոգու էլ գիտի, որ փողը չեն վերադարձրել: Ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք այս առիթով տուժել են: Թող զանգեն Ականատես և միասին կլուծենք այդ հարցը:

ԻՆՉ ԱՆԵԼ

Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ցանկացած հիմնարկությունում աշխատանքի անցնելուց առաջ պահանջեք պայմանագիր: Եթե ձեզ հետ չի կնքվում պայմանագիր, գործատուն ազատ է աշխատեցնել ձեզ այնքան, որքան կամենում է:

  1. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` երկու օրինակով:
  2. Աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայցուցիչը և աշխատողը:
  3. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չպետք է գերազանցի օրական 8 ժամը:
  4. Աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ:
  5. Աշխատանքն առանց պայմանագրի անօրինական է:
  6. Եթե ձեզ հետ չեն կնքել պայմանագիր կամ էլ առաջացել են աշխատանքային պայմանագրի հետ կապված խնդիրներ , տարաձայնությունը պետք է լուծել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

2 մեկնաբանություն

  1. ԷԴՈ 11 July 2010, 13:30

    Մեր իրականության մեջ շատ քիչ է հանդիպում այնպիսի դեպք երբ գործատու և աշխատող վեճը ավարտվում է աշխատողի օգտին:

  2. Mariam 13 July 2010, 12:02

    DE AYO U DA SHAT CAVALI E!!!!!!!!!HATKAVOR E HAMARDZAK LINEL CHVAXENAL U ARAJ GNAL !!!!!!!